Տիգրան Դավթյանը վստահում է «Fitch»-ին, «Moody's»-ին եւ «Standard & Poor's»-ին, այլ ոչ թե «Forbes»-ին
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը անհեթեթություն է համարում «Forbes» ամսագրի կողմից Հայաստանի տնտեսությունը աշխարհի 2-րդ վատագույնը համարելու փաստը: Ըստ նախարարի, հավանական է, որ ուսումնասիրություն իրականացնողն ուղղակի հաշվարկների մեջ վրիպում է թույլ տվել:
«Առաջին հերթին մենք աշխատում ենք մեզ համար, եւ ամենակարեւոր վարկանշողը մենք ենք:
Վարկանիշերը պետք է հաշվի առնել, բայց անհրաժեշտ է նաեւ տեսնել, թե ով է վարկանշողը»,- ասաց Տ. Դավթյանը լրագրողների հետ հանդիպմանը: Նա նշեց, որ պետք չէ կառչել վիճակագրական ծառայություններ տրամադրող ընկերությունների հայտնի լինելու փաստից. առվել վստահելի են «Fitch», «Moody's» եւ «Standard & Poor's» ընկերությունները, սակայն չի բացառվում, որ դրանք էլ կարող են սխալվել:
Նշենք, որ «Forbes»-ի վարկանշման հիմնավորվածությունը կասկածի տակ են դրել նաեւ ռուսաստանյան համացանցային «Բիրժեվոյ լիդեր» հանդեսի փորձագետները, ովքեր գտնում են, որ վարկանշային աղյուսակում հայտնված Հայաստանի եւ Ուկրաինայի տնտեսությունները պետք է որ ավելի վատը չլինեն, քան աֆրիկյան շատ երկրների տնտեսությունները. այդ երկրները սովից փրկվելու համար անհատույց միլիարդավոր դոլարներ են ստանում միջազգային կառույցներից, որոնք գոյատեւում են նույն Հայաստանի եւ Ուկրաինայի անդամավճարներով:
Ռուսաստանյան հանդեսի փորձագետները տարակուսում են նաեւ այն կապակցությամբ, որ վատագույն տնտեսություններ ունեցող 10 երկրների առնվազն կեսը վատ հարաբերությունների մեջ են ԱՄՆ-ի հետ:
Արուս Հակոբյան

Комментариев нет:
Отправить комментарий