Որոշել էր տանկով գնալ
Ներսիկ Իսպիրյանը վստահ է` երազանքը կկատարվի
Հոր ցանած սերմերը սկսեցին աճել նաև իր սեփական ընտանիքում: Կինը` Արմենուհին, նույնպես Մարաթուկից է: Երեխաների մասին էլ բավական է միայն նշել անունները` Արաբո, Աշխեն և Անի: Արաբոն, ում անունը դրվել է Տարոն աշխարհի առաջին ֆիդայապետի պատվին, նույնպես երգում է: Հոր մենահամերգին, որը տեղի կունենա մարտի 20-ին, երգով հանդես կգա: Նրանց պապենական ոգին այդ օրը կփոխանցվի նաև Հայաստանում ապրող հայ հանդիսատեսին. <<Համերգից մեծ ակնկալիքներ ունեմ: Մեր ժողովրդի ոգին այսօր ազգայինն է, և այդ տեղը դատարկ է>>,- կարծում է Ներսիկը: Ըստ նրա` անցյալ տարվա վերջին կայացած երկու ազգագրական համերգների փորձը ցույց տվեց, որ հայ ժողովուրդը ծարավ է նման երգերի: <<Աղասի-Գոհար-Ռուբեն եռյակի երկու համերգների վերջում էլ ես բեմ դուրս եկա` լեփ-լեցուն դահլիճ, բուռն ծափահարություններ: Այդ ամենն ինձ ինչ-որ բան ասաց>>,-ասում է երգիչը:
Օտարության մեջ
Ներսիկ Իսպիրյանը վստահ է` երազանքը կկատարվի
<<Լեռան լանջին>> երգը ազգագրական երգչի ամենասիրելի երգերից է. բոլոր համերգներին երգում է: Մնացած երգերն էլ է սիրում, բայց սա և <<Ասմար աղջիկ>> երգը, որի հեղինակն ինքն է, առանձնձին տեղ ունեն իր երգացանկում: Այս ասպարեզում Ներսիկ Իսպիրյանն իր առաջին քայլերը կատարել է <<Ակունք>> անսամբլում: Հետո <<Մարաթուկ>> համույթ, Երևանի պետական կոնսերվատորիա և այսպես շարունակ:
Երգի ուղղության ընտրության հարցում երգիչը շատ չի մտածել: Ազգագրական երգի տաղանդը նրա պապերից ստացած միակ ու անփոխարինելի ժառանգությունն է: <<Նախնիներս 6000 տարի առաջ հաստատվել են Մշո գավառներից մեկում: 1915թ-ին եղեռնազարկ լինելով` գաղթել են Արևելյան Հայաստան: Հայրս` Աղասի Իսպիրյանը, ով իմ առաջին և ամենամեծ ուսուցիչն էր, ծնվել է գաղթի տարիներին: Հենց նա էլ իմ մեջ ցանել է հայրենասիրական գաղափարախոսության սերմը>>: Ներսիկ Իսպիրյան արտիստի կայացման գործում մի քանի արվեստագետներ լուրջ դեր են ունեցել. <<Հորիցս բացի ինձ ուսուցիչ եմ համարում նաև Մարո Մուրադյանին, Մգրոին, Արզաս Ոսկանյանին>>:
Օտարության մեջ
Հայրենիքից դուրս 16 տարի ապրելը հեշտ չի եղել. <<Խոր ցավ էի ապրում, երբ տեսնում էի, թե ինչպես են Լոս Անջելոսում ապրող հայերը ամուսնանում այլազգիների հետ: Այս վտանգը գրեթե բոլորին է սպառնում: Բայց ուրախությամբ պետք է նշեմ, որ իմ ընտանիքում նման խնդիրներ չառաջացան>>: Եթե իր ծննդավայր Երևանում 10 տարուց ավել չէր եղել, ապա Մուշում` իր պապերի հողում, նույնիսկ իրավունք էլ չունի լինել, որովհետև շատ վաղուց հայտնվել է թուրք ազգին թշնամի համարվողների <<սև ցուցակում>>: Բայց նրա` այնտեղ գնալու հույսերը երբեք չեն մարել. <<Թուրքիան Եվրոպական Միության աչքին բարձրանալու համար որոշել է վերանայել այդ ցուցակը: Հույսեր կան, որ ինձ կհանեն այնտեղից, և ես մի օր կգնամ մեր պատմական հայրենիք: Չնայած` որոշել էի տանկով գնալ>>: Թեկուզ և այդպես, միևնույն է, Ներսիկ Իսպիրյանը վստահ է, որ իր երազանքը կկատարվի. կունենանք ամբողջական Հայաստան:
Nersik Ispiryan ev Arus Hakobyan
ОтветитьУдалить