воскресенье, 13 ноября 2011 г.

Որովհետև Հայաստանն ԱՄՆ չի


Հայաստանից արտագաղթելու պատճառների TOP 10-ը.


Տասնիննամյա ուսանողուհին կարծում է, որ Հայաստանից արտագաղթելու պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանն Ամերիկայի միացյալ նահանգները չի:  Նա մտածում է` եթե գնա Ամերիկա, իր կյանքում  ամեն ինչ իդեալական կլինի: Իսկ ինչո՞ւ  Հայաստանում չի կարող նույնը լինել:                                                            Երիտասարդության  շրջանում անցկացված հարցումների արդյունքներով ձևավորվեց
Հայաստանից արտագաղթելու պատճառների թեժ տասնայակը:  Առաջարկված 100 պատճառներից ձևավորված 10 առաջատարների    ցուցակը գլխավում է սոցիալ-տնտեսական պայմանները: Հարցվողներից շատերը մանրամասնելով այս խնդիրը` նշեցին կոմունալ բրձր վճարները, սննդի թանկացումները, ցածր կենսաթոշակները և այսպես շարունակ:                                              Տասնյակի երկրերդ հորիզոնականում կրթության խնդիրն է: Շատ երիտասարդներ կարծում են, որ Հայաստանում կրթության որակը ցածր է և պետք է մասնագիտություն ստանալ և, առհասարակ, մասնագիտական առումով կայանալ արտասահմանում:                                                                                                                Պատճառներից երրորդ ամենակարևորը աշխատանքն է, որը բերել է երկրում տիրղ այնպիսի  իրավիճակի, որից խուսափելն այսօր արդեն անհնար է: Ախուրյանում մի քանի գյուղեր կան,այդ թվում` Ոսկեհասկն ու Ազատանը,  որոնք հիմնականում խոպանչիների գյուղեր են կոչվում, 30-40 տարի շարունակ դրսում են աշխատում: Հարուստ գյուղեր են նույնիսկ հիմա: <<Էդ գյուղերում մատներիդ վրա կհաշվես տուն, որը Ռուսաստանում ներկայացուցիչ  չունի>>, -վկայում են բնակիչները:                                                                                                                         Երիտասարդները բողոքում են նաև օլիգարխիկ համակարգից, որը նույնպես շատերին մղում  է արտագաղթի. <<Ես չեմ ուզում, որ իմ երեխաները վախենան օլիգարխներից և նրանց արբանյակների երեխաներից>>, - նշում է 28-ամյա տղան : Իսկ տասնյակը կիսում են    կեղծիքները, անօրինությունները և անպատժելիության մթնոլորտը, որը մարդկանց ավելի շատ հոգեկան վնաս է հասցնում;                                 6-րդ հորիզոնականում քաղաքական դրդապատճառներն են: Որոշ երիտասարդներ կարծում են, որ շատերն իրենց քաղաքական հայացքների պատճառով լքում են և դեռ կլքեն հայրենիքը:                                                         Երտասարդության կողմից առաջարկված հաջորդ ոչ պակաս կարևոր արտագաղթելու պատճն ամուսնությունն է: Եթե անգամ այլազգիների հետ  չամուս-նանան, սփյուռքահայերի հետ   ամուսնանալով ընտանիք  կկազմեն հայրենիքից դուրս:                                                                                                                                                            8-րդ և  9-րդ հորիզոնականներում հասարակ բնակչության անպաշտ-պանվածությունն ու հարկային ծանր համակարգն են: Մեկը` զգայական, մյուսը` ֆինանսական, բայց երկուսն էլ  հավասարապես արտագաղթելու պատճառներ են դարձել:                                                                                                                                              Շատ երիտասարդների կարծիքների շուրջ ձևավորված <<թեժ տասնյակի>> վերջին հորիզոնականում հուսահատությունն է: Նշված բոլոր պատճառներն էլ ի վերջո հանգեցնում են հուսահատության, որը, սակայն, շատերի կարծիքով,  երկիրը  լքելու պատճների պատճառն է:                                                                                                                 Նշեմ ևս երկու պատճառ,որոնք թեև դուրս են մնացել սանդղակից,բայց ոչ պակաս կարևոր են. իր տան զգացողության բացակայությունն ու օտարասի-րությւնը:Թերևս կարելի է ասել, որ սրանք այն գլխավոր գործոններն են, որոնք նպաս-տում են այդքան ցավալի արտագաղթին:                                                                             Այնուամենայնիվ, արժե մնալ հայրենիքում, որովհետև Հայաստանն իսկապես ԱՄՆ չէ, հակառակ դեպքում ես ել կսկսեմ երգել ինչպես Ռուբեն Հախվերդյանը. <<Իմ ընկերները հեռանում են ինչպես թռչունների երամ…>> (Արտագաղթ):

Комментариев нет:

Отправить комментарий