суббота, 10 декабря 2011 г.

Արփի գյուղի բնակիչները չեն արտագաղթում

Արփի գյուղի բնակիչները չեն արտագաղթում

Վայոց ձորի մարզի Արփի գյուղի  մի շարք խնդիրներ դեռ սպասում են պատշաճ լուծում ստանալու իրենց հերթին: Գազաֆիկացման, 1960-ական թվականներին կառուցված կոյուղու 90%-ով վերանորոգման և ճանապարհների բարելավման առաջնային խնդիրները այդ «հերթի» մեջ  են:
Գյուղապետ Գրիգոր Գրիգորյանի մտահոգությունները տեղին են, քանի որ այս խնդիրներից և ոչ մեկն առայժմ պետական հոգածության չեն արժանացել: « Գյուղի բյուջեի միջոցներով ջրամատակարարման և աղբահանության ծախսերն ենք հոգացել, նաև կազմակերպել ենք փոքր միջոցառումներ, սակայն  մնացած խնդիրները համայնքի ուժերով ուղղակի հնարավոր չէ լուծել»,-ասում է նա:

воскресенье, 13 ноября 2011 г.

Որովհետև Հայաստանն ԱՄՆ չի


Հայաստանից արտագաղթելու պատճառների TOP 10-ը.


Տասնիննամյա ուսանողուհին կարծում է, որ Հայաստանից արտագաղթելու պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանն Ամերիկայի միացյալ նահանգները չի:  Նա մտածում է` եթե գնա Ամերիկա, իր կյանքում  ամեն ինչ իդեալական կլինի: Իսկ ինչո՞ւ  Հայաստանում չի կարող նույնը լինել:                                                            Երիտասարդության  շրջանում անցկացված հարցումների արդյունքներով ձևավորվեց

четверг, 14 июля 2011 г.

Տիգրան Դավթյանը վստահում է «Fitch»-ին, «Moody's»-ին եւ «Standard & Poor's»-ին, այլ ոչ թե «Forbes»-ին

Տիգրան Դավթյանը վստահում է «Fitch»-ին, «Moody's»-ին եւ «Standard & Poor's»-ին, այլ ոչ թե «Forbes»-ին

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը անհեթեթություն է համարում «Forbes» ամսագրի կողմից Հայաստանի տնտեսությունը աշխարհի 2-րդ վատագույնը համարելու փաստը: Ըստ նախարարի, հավանական է, որ ուսումնասիրություն իրականացնողն ուղղակի հաշվարկների մեջ վրիպում է թույլ տվել:

«Առաջին հերթին մենք աշխատում ենք մեզ համար, եւ ամենակարեւոր վարկանշողը մենք ենք:

пятница, 25 марта 2011 г.

Որոշել էր տանկով գնալ




Ներսիկ Իսպիրյանը վստահ է` երազանքը կկատարվի



<<Լեռան լանջին>> երգը ազգագրական երգչի ամենասիրելի երգերից է. բոլոր համերգներին երգում է: Մնացած երգերն էլ է սիրում, բայց սա և <<Ասմար աղջիկ>> երգը, որի հեղինակն ինքն է, առանձնձին տեղ ունեն իր երգացանկում: Այս ասպարեզում Ներսիկ Իսպիրյանն իր առաջին քայլերը կատարել է <<Ակունք>> անսամբլում: Հետո <<Մարաթուկ>> համույթ, Երևանի պետական կոնսերվատորիա և այսպես շարունակ: