понедельник, 3 декабря 2012 г.

Օրհնյալ է այս օրը, որ նվիրեց մեզ քեզ, ՀԵՐՈՍ...

Եթե անգամ մեկ մարդ հիշում է այս օրը, եթե անգամ երկրագնդի վրա մեկն իր մտքում այսօր հիշել է Մովսես Գորգիսյան հերոսի անունը, ուրեմն քո գործն արված է, ՀԵՐՈՍ: Դու փրկեցիր իմ և իմ սերնդի մանկությունը, և ոչ միայն...
Երբեք, ոչ ոք երբեք այս անվան հետ թեղ չարտասանի «մոռացված» բառը: Դա այս անվան համար չէ և երբեք էլ չի կարող լինել:
Մովսես Գորգիսյան անունը երբեք չի մոռացվել, ու չի մոռացվի. իմ սերնդի ազնիվ կամքի ու առողջ ոգով եմ երդվում...

воскресенье, 18 ноября 2012 г.

Մամ ջան, եթե գործերս կիսատ թողնեմ` կշարունակես…


Արտյոմ Պետրոսյանը զոհվեց կյանքի ամենածաղկուն տարիքում: 17 տարեկան երիտասարդին ոչ ոք չկարողացավ ետ պահել պատերազմից: Չէր համբերում՝ երբ պիտի անձնագիր ստանար, որ կարողանար անդամագրվել և գնալ պատերազմ: 1993թ-ին ստացավ անձնագիրը և ծնողներից թաքուն անդամագրվեց Էջմիածնի կամավորական ջոկատին: Մայրը` տիկին Համեստը, դեմ չէր, բայց կողմ էլ չէր. «Հայրենիքի համար ես ինքս էլ էի պատրաստ: Ես հայրենիքի համար չեմ տրտնջացել, տղայիս տարիքի համար եմ տրտնջացել. շատ փոքր գնաց»:

понедельник, 4 июня 2012 г.

Օլիմպիական խաղերի ՄԵՐ չեմպիոնը

Ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանին Եվրոպայի չեմպիոն տիտղոսը չի խանգարում բարձրագույն կրթություն ստանալ.

Մանկապարտեզում նրա անկողինն առանձին էր, ճաշացանկը նույնպես: Ուտում էր այն, ինչ սիրում էր: Երբ բոլոր երեխաները քնում էին, նա գնում էր խաղալու: Սակայն ոչ թե նրա համար, որ դաստիարակներն ու դայակները գուշակել էին Արսեն Ջուլֆալակյանի չեմպիոն դառնալու մասին, այլ ուղղակի տղայի ակտիվությունն ու կամքի ուժը դեռ մանուկ հասակում էր դրսևորվել:
<<Ամեն ինչ անում էի.երգում էի, պարում, արտասանում: Չարություններ էլ էի անում, բայց դե դաստիարակներն ինձ շատ էին սիրում: Նույնիսկ ընկերուհի ունեի>>,-պատմում է նա: Երեխայի մտավոր ունակությունները նկատելով` մայրը նրան տարբեր խմբակների էր տանում: Մինչ դպրոց հաճախելը անգլերենի դասընթացների էր գնում, հետո երգի, պարի. այսպես մինչև 11 տարեկանը: Այս տարիքից արդեն զբաղվում է ըմբշամարտով:
<<Միայն անգլերենի դասերին էի ստիպված գնում, որովհետև շատ փոքր էի: Մնացած բոլոր տեղերը հաճույքով

суббота, 10 декабря 2011 г.

Արփի գյուղի բնակիչները չեն արտագաղթում

Արփի գյուղի բնակիչները չեն արտագաղթում

Վայոց ձորի մարզի Արփի գյուղի  մի շարք խնդիրներ դեռ սպասում են պատշաճ լուծում ստանալու իրենց հերթին: Գազաֆիկացման, 1960-ական թվականներին կառուցված կոյուղու 90%-ով վերանորոգման և ճանապարհների բարելավման առաջնային խնդիրները այդ «հերթի» մեջ  են:
Գյուղապետ Գրիգոր Գրիգորյանի մտահոգությունները տեղին են, քանի որ այս խնդիրներից և ոչ մեկն առայժմ պետական հոգածության չեն արժանացել: « Գյուղի բյուջեի միջոցներով ջրամատակարարման և աղբահանության ծախսերն ենք հոգացել, նաև կազմակերպել ենք փոքր միջոցառումներ, սակայն  մնացած խնդիրները համայնքի ուժերով ուղղակի հնարավոր չէ լուծել»,-ասում է նա:

воскресенье, 13 ноября 2011 г.

Որովհետև Հայաստանն ԱՄՆ չի


Հայաստանից արտագաղթելու պատճառների TOP 10-ը.


Տասնիննամյա ուսանողուհին կարծում է, որ Հայաստանից արտագաղթելու պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանն Ամերիկայի միացյալ նահանգները չի:  Նա մտածում է` եթե գնա Ամերիկա, իր կյանքում  ամեն ինչ իդեալական կլինի: Իսկ ինչո՞ւ  Հայաստանում չի կարող նույնը լինել:                                                            Երիտասարդության  շրջանում անցկացված հարցումների արդյունքներով ձևավորվեց