Արտյոմ Պետրոսյանը զոհվեց կյանքի ամենածաղկուն տարիքում: 17 տարեկան երիտասարդին ոչ ոք չկարողացավ ետ պահել պատերազմից: Չէր համբերում՝ երբ պիտի անձնագիր ստանար, որ կարողանար անդամագրվել և գնալ պատերազմ: 1993թ-ին ստացավ անձնագիրը և ծնողներից թաքուն անդամագրվեց Էջմիածնի կամավորական ջոկատին: Մայրը` տիկին Համեստը, դեմ չէր, բայց կողմ էլ չէր. «Հայրենիքի համար ես ինքս էլ էի պատրաստ: Ես հայրենիքի համար չեմ տրտնջացել, տղայիս տարիքի համար եմ տրտնջացել. շատ փոքր գնաց»:
Այդ օրը տիկին Համեստն է Արտյոմին ճանապարհել, իր կարծիքով, ուսումնարան: Առավոտ շուտ արթնացել է, սովորականի նման որդու համար թեյ պատրաստել, տաք հագուստ տվել և ուղարկել դասի: Միայն մի բան սովորականի նման չէր. Արտյոմը տնից դուրս գալուց առաջ մորն ասել էր,-«Մամ ջան, եթե գործերս կիսատ թողնեմ` կշարունակես»: Իսկ մոր մտքով անգամ չէր անցել, որ որդին պատերազմ էր գնալու: Հաջորդ օրը հարևանի տղան բերում է Արտյոնի հագուստը, իսկ նա արդեն Մարտակերտում էր:
Բակի երեխաների համար Արտյոմը միշտ լավ օրինակ էր ծառայում: Ցանկացած շրջապատում գիտեր իրեն ճիշտ դրսևորել.
«Ես գործից որ գալիս էի ու ձեռքիս ծանրոց էր լինում, Արտյոմս ամպայման գալիս էր բարձրացնում տուն»,- պատմում է հարևանուհին: Նա էլ իր հերթին էր օգնում Արտյոմին ցանկացած հարցում: Այդ ժամանակ հարևանուհու`տիկին Աղունի երեխաները փոքր էին և բակի երեխաներից միայն Արտյոմին էր վստահում նրանց: Իսկ Արտյոմի չարաճճիություններից տիկին Աղունը ընդանրապես չի հիշում: Ըստ նրա, դա այն պատճառով էր, որ նա Արտյոմին շատ էր սիրում: Դրանք ավելի շատ պահպանվել են փոքր եղբոր հուշերում: Նա հիշում է, թէ ինչպես էր օգնում եղբորը ընկերուհու համար նվեր գնել.
«Փոքրը ես էի, ինձ էր միշտ ուղարկում մամայից փող վերցնել: Ամեն անգամ մի պատճառ էինք հորինում»,-պատմում է եղբայրը: Նա եղբոր հետ շատ արկածներ է ունեցել: Միշտ ձգտել է նմանվել նրան, ունենալ նրա նման կամքի ուժ, որը Արտյոմի ամենադրական կողմերից էր: Այս տղայի հետաքրքրություններն ամեն ինչի նկատմամբ էին: Միշտ ինչ-որ նոր բան էր ցանկանում անել. շատ էր սիրում փոփոխություններ: Սիրում էր զենքեր պատրաստել, նույնիսկ ինքնաշեն ավտոմեքենա ուներ: Սիրում էր նաև աղավնի պահել.
«Իր մահից հետո բոլոր աղավնիները թռան գնացին: Երկու հատ նապաստակ ունեինք. թաղման օրն էլ դրանք սատկեցին»,- պատմում է եղբայրը:
Պատահական չէ. կենդանիները զգում են տիրոջ հավերժ բացակայությունը: Արտյոմը մահացավ 1994թ-ին` Մարտակերտի շրջանում: Հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:

Արուս Հակոբյան
Комментариев нет:
Отправить комментарий