понедельник, 3 декабря 2012 г.

Օրհնյալ է այս օրը, որ նվիրեց մեզ քեզ, ՀԵՐՈՍ...

Եթե անգամ մեկ մարդ հիշում է այս օրը, եթե անգամ երկրագնդի վրա մեկն իր մտքում այսօր հիշել է Մովսես Գորգիսյան հերոսի անունը, ուրեմն քո գործն արված է, ՀԵՐՈՍ: Դու փրկեցիր իմ և իմ սերնդի մանկությունը, և ոչ միայն...
Երբեք, ոչ ոք երբեք այս անվան հետ թեղ չարտասանի «մոռացված» բառը: Դա այս անվան համար չէ և երբեք էլ չի կարող լինել:
Մովսես Գորգիսյան անունը երբեք չի մոռացվել, ու չի մոռացվի. իմ սերնդի ազնիվ կամքի ու առողջ ոգով եմ երդվում...

воскресенье, 18 ноября 2012 г.

Մամ ջան, եթե գործերս կիսատ թողնեմ` կշարունակես…


Արտյոմ Պետրոսյանը զոհվեց կյանքի ամենածաղկուն տարիքում: 17 տարեկան երիտասարդին ոչ ոք չկարողացավ ետ պահել պատերազմից: Չէր համբերում՝ երբ պիտի անձնագիր ստանար, որ կարողանար անդամագրվել և գնալ պատերազմ: 1993թ-ին ստացավ անձնագիրը և ծնողներից թաքուն անդամագրվեց Էջմիածնի կամավորական ջոկատին: Մայրը` տիկին Համեստը, դեմ չէր, բայց կողմ էլ չէր. «Հայրենիքի համար ես ինքս էլ էի պատրաստ: Ես հայրենիքի համար չեմ տրտնջացել, տղայիս տարիքի համար եմ տրտնջացել. շատ փոքր գնաց»:

понедельник, 4 июня 2012 г.

Օլիմպիական խաղերի ՄԵՐ չեմպիոնը

Ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանին Եվրոպայի չեմպիոն տիտղոսը չի խանգարում բարձրագույն կրթություն ստանալ.

Մանկապարտեզում նրա անկողինն առանձին էր, ճաշացանկը նույնպես: Ուտում էր այն, ինչ սիրում էր: Երբ բոլոր երեխաները քնում էին, նա գնում էր խաղալու: Սակայն ոչ թե նրա համար, որ դաստիարակներն ու դայակները գուշակել էին Արսեն Ջուլֆալակյանի չեմպիոն դառնալու մասին, այլ ուղղակի տղայի ակտիվությունն ու կամքի ուժը դեռ մանուկ հասակում էր դրսևորվել:
<<Ամեն ինչ անում էի.երգում էի, պարում, արտասանում: Չարություններ էլ էի անում, բայց դե դաստիարակներն ինձ շատ էին սիրում: Նույնիսկ ընկերուհի ունեի>>,-պատմում է նա: Երեխայի մտավոր ունակությունները նկատելով` մայրը նրան տարբեր խմբակների էր տանում: Մինչ դպրոց հաճախելը անգլերենի դասընթացների էր գնում, հետո երգի, պարի. այսպես մինչև 11 տարեկանը: Այս տարիքից արդեն զբաղվում է ըմբշամարտով:
<<Միայն անգլերենի դասերին էի ստիպված գնում, որովհետև շատ փոքր էի: Մնացած բոլոր տեղերը հաճույքով