Ազգային հերոս Թաթուլ Կրպեըանը դարձավ 45 տարեկան.
Գետաշենի պաշտպանության ժամանակ, 1991թ-ի ապրիլի 30-ին Թաթուլը զոհվեց: Նրա կյանքի գնով հազարավոր մարդիկ փրկվեցին: Չնայած գետաշենը չկարողացան ազատագրել թշնամուց, բայց հնարավոր
եղավ խաղաղ բնակչությանը համարյա առանց կորուստների տեղահանել: Նրա մարտական ընկերների հիշողությունների մեջ հատկապես տպավորվել է այն, թե ինչպես է Թաթուլը միայնակ գերի վերցրել ռուս Գնդապետ Մաշկովին, ով այդ ժամանակ օգնում էր ադրբեջանցիներին Գետաշենում իրականացնել հայաթափման <<Օղակ>> գործողությունը: Իսկ նրա դասախոս Արտավազդ Դարբինյանը դժվարանում է առանց հուզմունքի խոսել Թաթուլի մասին: <<Նա ռազմաճակատ էր մեկնել երկու առաքելությամբ` ուսուցանել և ամեն գնով հայնենիքը պաշտպանել: Նա ասում էր, որ Երևան չի վերադառնա, եթե Գետաշենը ընկնի: Այդպես էլ եղավ: Կռվի թեժ պահին Թաթուլը կրկին ելքը գտավ և թշնամուն ստիպեց գրոհը կանգնեցնել: Բայց թշնամու գնդակը մահացու եղավ իր և իր ընկերների համար. զոհվեց ընդամենը 26 տարեկանում>>,- պատմում է դասախոսը:

Իսկ հերոսները անմահ են: ԵՊՀ <<Վարդանանք>> ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը մի շարք աջակիցների օգնությամբ Թաթուլ Կրպեյանի 45 ամյակին նվիրված միջոցառումների շարք էր պատրաստել: Ապրիլի 3-ից մինչև 30-ը կարելի է ասել այս ակումբի համար Կրպեյանական էր: Նրա ծննդավայրում, որն այժմ կոչվում է Թաթուլ, մի շարք միջոցառումներ են տեղի ունեցել ի հիշատակ հերոսի: Ակումբի նախաձեռնությամբ կազմակերպվել էր նաև արշավ դեպի Արտին լեռ <<Թաթուլը և Մեծ եղեռնը>> խորագրով: <<Թաթուլը ամեն տարի ապրիլի 24-ին բարձրանում էր Արտին, մեծ կրակ էին վառում և հերթական անգամ հիշեցնում թուրքերին մեր գոյության մասին: Մենք ընդամենը նրա պատգամն ենք կատարում>>,-ասում է Թաթուլի քույրը` Ռուզանը: Նրանց հետ բազմաթիվ երիտասարդ համալսարանականներ և ակումբի անդամներ ամեն տարվա նման այս տարի էլ բարձրացան սարը և կատարեցին Թաթուլի պատգամը: Իսկ ապրիլի 25-ին նրանք գնացին Ծիծեռնակաբերդ, որտեղ <<Երիտասարդությունն ընդդեմ ցեղասպանության>> թեմայով ընթերցումներ կատարեցին:
<<Կարծում եմ, որ ամեն անգամ այս այցերը բաց դասեր են մեր երիտասարդների համար: Կարծես ամեն անգամ նրանք մաքրագործվում են այդ հայրենասիյրության ավազանում: Այս անգամ այդ ավազանը Թաթուլն էր>>,- ասում է ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը: Այո, մաքրագործվում են և պատրաստվում կատարել ազգի հերոսների հաջորդ պատգամները: Մի օր էլ ոտք կդնենք Գետաշենում և կասենք Թաթուլին. պատգամդ կատարված է:
Հարգելի Արուս, պարզապես հիանում եմ այն այն անկեղծ, թեթև ու բնական անմիջականությամբ , որով գրում եք ձեր հրաշալի նյութերը : Հավատացնում եմ Ձեզ , որ ամեն անգամ Ձեր կայքէջն ընթերցելիս մեծ բավականություն եմ ստանում : Երանի թե յուրաքանչյուր Հայուհի ունենար մտավոր , հոգևոր ու ֆիզիկական այն բոլոր Որակները , որ կրում եք Դուք ( տպավորված եմ միայն և միայն սեփական մտքերը շարադրելու Ձեր ձևից և , իհարկե , Ձեր չքնաղ լուսանկարից ) : Հարգանքներով և , իհարկե , հիացմունքով ՝ Ձեր մշտական ընթերցող , համակիր և երկրպագու ՝ Գևորգ.
ОтветитьУдалить