Արթին սարի շուրջը տարածված Արեգ գյուղում, 1965թ-ի ապրիլի 21-ին ծնվեց հերոսը: Հերոս ծնվելը քիչ էր` որոշեց նաև կրթություն ստանալ Երևանի պետական համալսարանում: Սակայն արցախյան շարժումը թույլ չտվեց ապագա պատմաբանին դառնալ դիպլոմավորված պատմաբան. 3-րդ կուրսում գնաց պատերազմ: Գնաց, գործեց իրեն հասանելիք հերոսությունները և ոչ թե եկավ, այլ բերեցին:
Գետաշենի պաշտպանության ժամանակ, 1991թ-ի ապրիլի 30-ին Թաթուլը զոհվեց: Նրա կյանքի գնով հազարավոր մարդիկ փրկվեցին: Չնայած գետաշենը չկարողացան ազատագրել թշնամուց, բայց հնարավոր