Պրոֆեսիոնալ ռինգում 30 մենամարտ, 30 հաղթանակ: Եվ սա դռ անպարտելիություն չէ:29-ամյա հայորդին իր բռունցքներով գրավել է ոչ միայն Գերմանիայի, այլև ամբողջ աշխարհի սիրտը:
IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ամեն հաղթանակից հետո գալիս է Հայաստան: Բռնցքամարտի արքան սիրում է իր հաղթանակները տոնել հայրենիքում:
Արթուրի վերջին հաղթանակը թուրք Մահիր Օրալի հետ էր: Ինչպես հասկացանք Արթուրի վերջին ասուլիսից, այս հաղթանակը նրա ամենակարեւոր հաղթանակներից մեկն էր.
Ձայն. “Ես չէի կարող թուրքին պարտվել: Դա ինձ համար շատ ծանր կլիներ: Եվ ես դրա համար ամեն ինչ անում էի, ավելի շատ էի մարզվում”:
Արթուրը պարտություններ չի սիրում: Նրա համար ծանր է պարտություն կրել, բայց դա նրան երբեք չի հուսահատեցնում. “Եթե ես նույնիսկ նարդի եմ խաղում, ես չեմ սիրում պարտվել: Բայց միշտ պարտվում եմ”:
Բայց չնայած նրան, որ Արթուրը ռինգում ոչ մի պարտություն չունի, այնուամենայնիվ նա իրեն անպարտելի չի համարում:
“Ես երբեք ինձ անպարտելի չեմ համարումն: Ընդհանրապես անպարտելի մարդ չկա աշխարհում: Իհարկե ցանկալի չէ պարտվել, բայց պարտությունն էլ է մարդու համար”:
Բռնցքամարտի արքան դեմ չէ նաեւ կանանց բռնցքամարտին, բայց. “Ես կողմ եմ, թող զբաղվեն սպորտով, բայց օրինակ ես չեմ ցանկանա, որ իմ կինը կապտուկներով գա տուն: Ինձ թվում ա` դա մի քիչ սիրուն չի նայվում”: Բռնցքամարտից դուրս արթուրը իրեն տեսնում է բիզնեսում: Նա արդեն որոշել է զբաղվել անշարժ գույքի եւ ինքնաթիռների բիզնեսով:
Երբ նա առաջին անգամ Գերմանիա էր գնացել, ընդամենը 50 եվրո ուներ եւ մի շարք պարտքեր: Այսօր նա նպատակադրվել է 50 տարեկանում 50 միլիոն ունենալ:
Այս ամենի համար նա երախտապարտ է Գերմանիային եւ կարծում է, որ առանց Գերմանիայի ինքը չգիտես ուր կլիներ. “Ես ինձ Գերմանացի չեմ համարում, քանի որ ծնվել են Հայաստանում, բայց ես միայն Հայաստանցի չեմ, քանի որ բռնցքամարտով զբաղվում եմ Գերմանիայում: Այն ինձ շատ բան է տվել”:
Arus jan karqin nyut er, en jpitd el spanuma !!!!!!!!!!!!
ОтветитьУдалить