четверг, 24 сентября 2009 г.

Մարդասպան թագուհին




Եվս մեկ հայ բարձրացնում է Գերմանիայի դրոշը և հնչեցնում օրհներգը: Դա WBA և IBF վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանն է: Սյուզին ընտանիքի հետ երեք տարեկան հասակում լքեց հայրենիքը և բնակություն հաստատեց Գերմանիայում: Նրա հայրը միշտ ցանկացել է, որ իր երեխաները միշտ կարողանան դրսում իրենց պաշտպանել: Դեռ մանկուց Սյուզին զբաղվել է տարբեր սպորտաձևերով: Նախ` թեթև ատլետիկա, հետո դյուդո, ջյուջիցու, կարատե և վերջում բոքս: Պատմում է հայրը.
<<Նա շատ էներգիա ուներ, և ամեն կերպ փորձում էր այն դուրս հանել: ամեն ինչ արեց, բայց բոքսը նրան ավելի շատ դուր եկավ>>:
Սյուզին 12 տարեկանից զբաղվել է բռնցքամարտով:
<<Տղաս էլ էր սպորտով զբաղվում: Մի օր եկավ ու ասեց,- պապա, ես սիրում եմ խփել: Ասեցի սիրում ես խփել, OK: Եվ ես նրան տարա բոքսի: Այնտեղ աղջիկների խմբակ էլ կար: Սյուզին մի օր եղբոր հետ գնացել էր, և մարզիչը նրան էլ էր հրավիրել մարզվելու: Այդ օրվանից նա նկատեց, որ Սյուզին կարող է այս ասպարեզում հաջողությունների հասնել>>:
Այդ օրվանից Սյուզի Կենտիկյանը զբաղվեց բռնցքամարտով: Կարճ ժամանակում նա կարողացավ տիրապետել այս սպորտաձևին: Արդեն 16 տարեկանում նա ստորագրեց պրոֆեսիոնալ ռինգ մտնելու պայմանագիրը: Դա շատ վաղ տարիք էր, բայց Սյուզին կարողացավ մեծ հաջողությունների հասնել: Պրոֆեսիոնալ ռինգում նա 30 մենամարտ ունեցավ, որից միայն մեկը պարտություն կրեց: Դրանից նա հասկացավ, որ միայն լիովին առողջ վիճակում պետք է ռրնգ մտնել:
Այսօր 21-ամյա աղջիկը արդեն ձեռք է բերել <<Մարդասպան թագուհի>> տիտղոսը:
<<Կյանքում ես նորմալ աղջիկ եմ, սիրում եմ նորաձևություն: Ինձանից պետք չէ վախենալ: Բայց ռինգում ես ուրիշ մարդ եմ>>:
Սյուզին մենամարտել է նաև տղաների հետ.
<<Երբ մի քանի տարի առաջ 3-րդ թե 4-րդ կռիվս էր, ինձ կապպա էրն դրել: Ես այդ կռվում հաղթեցի մի տղայի, բայց ոչ ոք չգիտեր, որ ես աղջիկ եմ: Երբ կապպաս հանեցին, բոլորը զարմացել էին>>:
Սյուզի Կենտիկյանը վերջին անգամ 18 տարի առաջ էր Հայաստանում: Այդ ժամանակ նա շատ փոքր էր և ոչինչ չի հիշում: Երևանում նրան ամեն ինչ դուր է եկել. նույնիսկ քաղաքում մոլորվելը:
Որպես կին բռնցքամարտիկ` Սյուզին խորհուրդ է տալիս կանանց զբաղվել բռնցքամարտով: Նա կարծում է, որ եթե կա մեծ ցանկություն, ապա պետք է այն իրագործել: Իսկ ապագայում նրա պլանների մեջ է մտնում նաև Հայաստանում կանանց բռնցքամարտի դպրոց:

пятница, 18 сентября 2009 г.

Ինձ անպարտելի չեմ համարում

Պրոֆեսիոնալ ռինգում 30 մենամարտ, 30 հաղթանակ: Եվ սա դռ անպարտելիություն չէ:
29-ամյա հայորդին իր բռունցքներով գրավել է ոչ միայն Գերմանիայի, այլև ամբողջ աշխարհի սիրտը:
IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ամեն հաղթանակից հետո գալիս է Հայաստան: Բռնցքամարտի արքան սիրում է իր հաղթանակները տոնել հայրենիքում:
Արթուրի վերջին հաղթանակը թուրք Մահիր Օրալի հետ էր: Ինչպես հասկացանք Արթուրի վերջին ասուլիսից, այս հաղթանակը նրա ամենակարեւոր հաղթանակներից մեկն էր.
Ձայն. “Ես չէի կարող թուրքին պարտվել: Դա ինձ համար շատ ծանր կլիներ: Եվ ես դրա համար ամեն ինչ անում էի, ավելի շատ էի մարզվում”:
Արթուրը պարտություններ չի սիրում: Նրա համար ծանր է պարտություն կրել, բայց դա նրան երբեք չի հուսահատեցնում. “Եթե ես նույնիսկ նարդի եմ խաղում, ես չեմ սիրում պարտվել: Բայց միշտ պարտվում եմ”:
Բայց չնայած նրան, որ Արթուրը ռինգում ոչ մի պարտություն չունի, այնուամենայնիվ նա իրեն անպարտելի չի համարում:
“Ես երբեք ինձ անպարտելի չեմ համարումն: Ընդհանրապես անպարտելի մարդ չկա աշխարհում: Իհարկե ցանկալի չէ պարտվել, բայց պարտությունն էլ է մարդու համար”:
Բռնցքամարտի արքան դեմ չէ նաեւ կանանց բռնցքամարտին, բայց. “Ես կողմ եմ, թող զբաղվեն սպորտով, բայց օրինակ ես չեմ ցանկանա, որ իմ կինը կապտուկներով գա տուն: Ինձ թվում ա` դա մի քիչ սիրուն չի նայվում”: Բռնցքամարտից դուրս արթուրը իրեն տեսնում է բիզնեսում: Նա արդեն որոշել է զբաղվել անշարժ գույքի եւ ինքնաթիռների բիզնեսով:
Երբ նա առաջին անգամ Գերմանիա էր գնացել, ընդամենը 50 եվրո ուներ եւ մի շարք պարտքեր: Այսօր նա նպատակադրվել է 50 տարեկանում 50 միլիոն ունենալ:
Այս ամենի համար նա երախտապարտ է Գերմանիային եւ կարծում է, որ առանց Գերմանիայի ինքը չգիտես ուր կլիներ. “Ես ինձ Գերմանացի չեմ համարում, քանի որ ծնվել են Հայաստանում, բայց ես միայն Հայաստանցի չեմ, քանի որ բռնցքամարտով զբաղվում եմ Գերմանիայում: Այն ինձ շատ բան է տվել”: